Բարև իմ շա՜տ սիրելի էծ ձմեռ պապ... Իմ անունը Հրո է: Ի դեպ, ի գիտություն քեզ, ես 16 տարեկան եմ: Չնայած իմ տարիքին, ես այնուամենայնիվ չեմ հավատում որ դու կաս և գոյություն ունես իրականում, ասեմ ավելին, ես համոզված եմ, որ դու այժմ չես կարդում այս նամակը: Իմ ընկերը շատ ջղայն անձնավորություն է, նա չի թողնում որպեսզի ես քեզ նամակ գրեմ, այդ իսկ պատճառով այժմ ես նստած եմ կրիշում, ուր ինձ ոչ մեկ չի գտնի, և քեզ եմ գրում այս նամակը: Ընկերս ինձ թույլ է տալիս, որ դրսում զբոսնեմ մինչև 2-ը: Երբեմն պատահում է այնպես, որ ես իմ ընկերոջը չեմ լսում և ջղայնացնում եմ, իսկ նա այդ պատճառով իմ վրա է նետում բաժակը, ինչը թարսի նման նետելիս միշտ դիպչում է իմ գլխին =( Մի անգամ ես էլ չդիմացա և նրան ասացի՝ « այ էծ »: Իմ մյուս ընկերը մասնագիտությամբ երաժիշտ է և երբ վատ տրամադրությամբ է գալիս մեր տուն, նա բարձրաձայն գոռում է, « արա լրիվ դատարկագլուխ են սրանք »: Եւ դա դեռ հերիք չէ, ինձ միշտ ստիպում է որպեսզի սարքեմ նրա փչացած տելեվիզրի պուլտը: Իսկ քանի որ ես ոչինչ չեմ կարողանում սարքել, ինձ մոտ միշտ աշխատանքի արդյունքում ախմախություն է դուրս գալիս: Այդ ժամանակ նա էլ ավելի է բարկանում և արգելում է ինձ խաղալ իմ ամենասիրելի՝ ֆուտբոլ խաղն իմ ընկերների հետ: Չեք հավատա, բայց սա դեռ ամենը չէ: Ընկերս ինձ համար ածական է հորինել, և իմ անվան՝ Հրոի փոխարեն ինձ ծաղրելով անվանում է՝տխմար Վալոդիկ: Չեք պատկերացնի թե ինչպես եմ ամեն անգամ ես վիրավորվում, երբ նա ինձ տխմար Վալոդիկ է անվանում :( Մի խոսքով հարգելի Ձմեռ Պապիկ, եթե դու դատարկագլուխ չես, ուրեմն համոզված եմ, որ լիովին կհասկանաս ինձ ինչպես՝ երաժիշտ. Հարգելի էծ ձմեռ պապիկ, դու էս իմ հույսը , խնդրում եմ քեզ, տար ինձ քեզ մոտ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա աղաչում եմ ուղարկիր ինձ համար նվեր՝ բաժակ. Ի դեպ, քիչ էր մնում որ մոռանայի, խնդրում եմ քեզ այնպես արա, որ երկնքից Roland G8 ընկնի: Արա Ձմեռ Պապ, դու իմ ամենավերջին հույսն ես: Արա էյ հուսախաբ չանես, և գաղտնի այցելելով մեր տուն, ամանորյա տոնածառի տակ ինձ համար կդնես՝ Roland G8: Հարգելի Ձմեռ Պապ, հասկացիր ինձ ինչպես՝ երաժիշտ : Եթե դու չկարդաս այս նամակը, կամ այն քեզ չհասնի, ապա իմացիր որ ես՝ բռնելեմ գլուխտ կջարդեմ: Եւ մի՛շտ հիշի՛ր, որ ես հավատում եմ քեզ այ՝ անասուն ...;) Էծ Ձմեռ Պապիկին Հրոից.....